«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին: Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2016թ. վճարված գումարները: Մինչդեռ խանութպանները պնդում են՝ իրենք մատակարարված ապրանքների համար վճարել են գումարը, այն էլ՝ կանխիկ:

Ու բացի այդ` տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են՝ եթե իրենք ժամանակին վճարած չլինեին առաքիչներին, եթե նրանք էլ այդ գումարը փոխանցած չլինեին հաշվապահություն, ապա իրավունք չէին ունենա ապրանքի նոր խմբաքանակ ստանալ եւ առաքել: «Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի դեմ այս 200 տնտեսվարողները վաղը պատրաստվում են բողոքի ցույց անել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս