Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, հրապարակել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը:
«Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ. Սարգսյանի տուն-թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. նամակը գրվել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, որտեղ կենաց-մահու կռիվ էր տալիս Արմեն Սարգսյանը. Եվ ուրեմն…. եթե էսքանից հետո կլինեն մարդիկ, որոնք կշարունակեն կասկածի տակ դնել Վազգենի ու Արմենի փոխադարձ հարգանքն ու հարազատ լինելը, մեղմ ասած բարոյական չէ.
Հ.Գ. Ցավոք սրտի եղբայրս չկա, բայց փառք Աստծո կա Արմենը Սարգսյան, երկուսիցդ էլ ներողամտություն եմ հայցում, ձեր անձնականը ընդհանրացնելու համար»,- գրել է նա նամակի լուսանկարին կից»,- գրել է Արմեն Սարգսյանը: