12 միլիոն դրամ փոխառություններ ունեցողը . «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նելլի Սադոյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Սադոյանը հայտարարագրել է 12 միլիոն 381 հազար դրամ փոխառություններ և 2 միլիոն դրամ ու 8 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտները կազմել են 1 միլիոն 994 հազար դրամ, որից 1 միլիոն 904 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 90 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:

Սադոյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել միայն մեկ բնակարան»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս