Նախկին քաղաքապետին պատկանող ռեստորանը տուգանվել է 6 մլն դրամով. «լևի» գազ է օգտագործել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել եւ տարիներ շարունակ «լեւի» գազ է օգտագործել։

Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաեւ ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս