Կանանց գաղութի պետը 8 մլն դրամը գերազանցող կահույք ունի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երևում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից:

Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» և «Ford Transit» տեսակի ավտոմեքենաներ:

Նա հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կահույք: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար: Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաև «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն:

Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաև պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաև «Մաֆ Ֆուդ» ընկերությունը 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»:




Լրահոս