Թրամփի «կրեմլյան ցուցակն» ու Հայաստանի խնդիրը. «սա դեռ ամենավատը չէ». «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։ Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ և 96 գործարար։ Ցանկում ներառված է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունը։

«Բավականին ուշ, սակայն ամերիկյան էլիտան, նախորդ էլիտաները հասկացել են, որ Պուտինի հայտարարած հիբրիդային պատերազմի ձեռնոցն ընդունելուն այլընտրանք չկա: Որքան էին ռուս ընդդիմադիրները դիմում Արևմուտքին` չաջակցել Ռուսաստանում հզորացող պուտինյան ռեժիմին, չհզորացնել այն: Ինչո՞ւ մահացավ Նեմցովը, ինչե՞ր է հաղթահարում այսօր Նավալնին և ուրիշները, ի՞նչ էին նրանք տարիներ շարունակ ասում Արևմուտքին, այդ թվում՝ ես:

Տարիներ անց, միայն այսօր ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել այն ռեժիմին, որը, այդ թվում, ինքն է զարգացրել և այդ պատերազմում ամեն բան անելու է հաղթելու համար: Բայց հարցն այն է, որ հաղթելու համար ամերիկյան լծակները չափազանց շատ ու բազմազան են, ու ամերիկյան կողմը դա կարող է անել առանց Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Առաջին դեպքն է, երբ ՌԴ նախագահը, ինչպես սովորական հանցագործ, հայտնվում է նման ցուցակում: Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:

Ըստ նրա՝ եղել է ամերիկյան ազգային ռազմավարությունը, օգոստոսի 2-ի որոշումը, որում ինդիվիդուալ պատժամիջոցներ են սահմանված, որոնց արդյունքում Պուտինի շրջապատի ակտիվներն ամբողջությամբ կսառեցվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս