
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում առկա է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ նախագիծ: Ըստ այդմ որոշվել է փետրվարի 6-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում բազմաթիվ հարցեր են ընդգրկված,ա յդ թվում «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և այլ նախագծեր: