
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կառավարության անդամների`անցած տարվա կատարած աշխատանքների, գերակա ծրագրերի ու և 2018թ. միջոցառումների հրապարակայնության խնդրին:
Նա հանձնարարեց 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և 2018-ի ծրագրերն ու կատարման ժամկետները:
«Կարծում եմ, պարզ ձևակերպված է` մաքսիմալ թվեր, մաքսիմալ թվեր»,- ասաց Կ.Կարապետյանը