Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունը և ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագիրգիռ մարմիններին:
Կ.Կարապետյանը նաև կարգադրեց գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ: