
Ջիբրալթարում այսօր ավարտող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) իներորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Սեթհուրամանին (Հնդկաստան):
Վերջին տուրից առաջ Արոնյանը 7 միավորով Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) եւ Դանիիլ Դուբովի (ՌԴ) հետ բաժանում է 1-ից 5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ գործակիցներով Արոնյանը 4-րդ տեղում է:
Լիլիթ Մկրտչյանը սեւերով առավելության հասավ Էլիզաբեթ Հապալայի (Ավստրիա) նկատմամբ եւ 5 միավորով գտնվում է 100-րդ հորիզոնականում:
Այսօր տասներորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նակամուրայի, Մկրտչյանը՝ Լուկա Մորոնիի (Իտալիա) հետ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի