Հաշմանդամություն ունեցող մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզները պատրաստել է Երևանի «Ինտերորթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, որի գործունեության վերաբերյալ հաշմանդամները որեւէ դժգոհություն չեն հայտնել: Սակայն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել և նոր մրցույթ է հայտարարվել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: