
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն ընթացավ կառավարությանն ուղղված քննադատություններով: Նախ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն առաջարկեց պայմանավորվել, որ հանձնաժողովի նիստից երկու օր առաջ այլեւս որեւէ փատաթուղթ չեն ընդունելու, քանի որ փորձագետները մինչեւ ուշ ժամ աշխատում են: Նա նկատեց, թե կառավարության հետ որեւէ կերպ չի ստացվում պայմանավորվածությունները պահել:
Մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ էլ պարզվեց, թե ֆինանսների նախարարությունը մի քանի խմբագրական բնույթի առաջարկներ է ներկայացրել խորհրդարանին, սակայն պատգամավորները դրանք չէին ստացել: Հանձնաժողովի աշխատակազմից պնդեցին՝ ԱԺ նման փաստաթուղթ չի մտել: