Beeline-ը հայտարարել է Հայաստանի մարզերում ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացման մեկնարկի մասին։ 2018 թ․ առաջին կեսի ընթացքում նախատեսված են բաժանորդային գծերի լիակատար արդիականացման աշխատանքներ՝ Վարդենիսում, Գորիսում և Ստեփանավանում։
«Անցած տարվա վերջում Beeline-ը տեղեկացրեց բջջային ցանցի ծավալուն արդիականացման աշխատանքների ավարտի մասին։ Այս տարի մենք շարունակում ենք բարելավել մեր ենթակառուցվացքները և սկսում ենք ֆիքսված ինտերնետից։ Նշեմ, որ այս ներդրումները՝ մեր ծառայությունների բարձր որակի գրավականն են», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Արդիականացման իրականացվելիք նախագիծն ենթադրում է տեխնիկական սարքավորումների փոփոխության հասանելիության` ցանցի գրեթե 100 բաշխիչ պահարաններում, նոր հեռահար ղեկավարվող պահարանների տեղադրում FTTC տեխնոլոգիայով, ինչպես նաև բաժանորդային ենթակառուցվածքների մասնակի փոխարինում։ Այդ ամենը թույլ կտա զգալիորեն բարելավել գործող բաժանորդներին տրամադրվող լայնաշերտ ծառայությունների որակն ու արագությունը և ընդլայնել ցանցի տարողունակությունը մեծ քանակությամբ նոր միացումներ ունենալու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։
Նշենք, որ արդիականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա ֆիքսված լայնաշերտ ինտերնետի որակը Beeline-ի գործող տասնյակ հազարավոր բաժանորդների համար, իսկ ավելացված տարողունակությունը թույլ կտա Beeline-ի որակյալ ինտերնետը տրամադրել էլ ավելի մեծ թվով բաժանորդների։