
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ օրենքով կարգավորվելու է ինչպես անվտանգության խորհրդի կազմավորման կարգը, այնպես էլ լիազորությունների շրջանակը: Օրենքի նախագծից երևում է, որ նախագահ Սարգսյանը ցանկանում է ապագա վարչապետին, այսինքն՝ իրեն, վերապահել այնպիսի լիազորություններ, որոնք կերազեր ցանկացած նախագահական հանրապետության նախագահ, միապետ կամ նույնիսկ բռնապետ: Նա ցանկանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հետ կապված հարցերում ունենալ բացառիկ լիազորություններ: Սերժ Սարգսյանը ընտրել է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց հետ պատրաստվում է որոշումներ կայացնել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: