
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները, որը նոր Սահմանադրությամբ փոխարինելու է Արդարադատության խորհրդին։ Այն անկախ պետական մարմին է, որը կոչված է երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը: Մեր տեղեկություններով՝ օրերս Բաղրամյան 26-ում որոշվել է, որ խորհուրդը պետք է գլխավորի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով այդ պաշտոնը լքելու է մարտի 23-ին ծննդյան 70-ամյակը լրանալուն պես։ Չնայած քվեարկությունը լինելու է փակ գաղտնի, իշխանությունը վստահ է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի յուրային պատգամավորներով ապահովելու է Գագիկ Հարությունյանի ընտրությունը»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: