
«Հրապարակ»-ը գրում է. «Դարձյալ իրավապահների տեսադաշտում է հայտնվել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ ծերանոցը»։
Երեկ մեզ հայտնեցին, թե ձերբակալվածներ կան, այդ փաստը թեև ոստիկանությունը հաստատեց, սակայն Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքեց․ «Քրեական գործը նոր է ստացվել Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչականում, պետք է քննություն տարվի ենթադրյալ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ, ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։
Թերթի տեղեկություններով՝ խոսքն աշխատավարձերի յուրացումների հետ է կապված, բայց կասկածյալը ոչ թե տնօրենն է, այլ ֆինանսական պատասխանատուն։