Երբ վերջնական որոշում կկայացնի Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել: Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե դեռ հստակ ժամկետ չկա, թե երբ կհանդիպի գործող նախագահի հետ:

«Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել, երբ կլինեն բոլոր հանդիպումները, մի վերջնական հանդիպում էլ կլինի մեր կուսակցության նախագահի հետ, դրանից հետո նոր որոշում կկայացնի: Շատ կարեւոր է, որ մեր կողմից առաջադրված թեկնածուն հանդիպի բոլոր այն շրջանակների հետ, ում հետ որ անհրաժեշտություն տեսնում էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ զրույցում հայտարարել էր, թե վերջնական որոշում կկայացնի լայն շրջանակների հետ հանդիպումից:




Լրահոս