Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայ նշանավոր պետական, քաղաքական ու ռազմական գործիչ, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող մրցութային հանձնաժողովի կազմը:
Ցուցակում արվեստաբաններ են, ճարտարապետներ, դաշնակցականներն ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ
Տիգրան Բարսեղյան- Երեւան գլխավոր ճարտարապետ
Հանձնաժողովի անդամներ
Արամ Սուքիասյան- Երեւանի քաղաքապետի տեղակալ
Արեւ Սամուելյան– ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Մկրտիչ Մինասյան- Հայաստանի ճարտարապետների միության նախագահ, վաստակավոր ճարտարապետ
Լեւոն Իգիթյան- ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ
Կարո Այվազյան– ճարտարապետ, ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ
Հաղթանակ Շահումյան- ՀՀ վաստակավոր նկարիչ
Սամվել Ղազարյան- քանդակագործ
Գաոնիկ Ամատունյան- Երեւան գլխավոր դիզայներ
Անուշ Տեր-Մինասյան– արվեստաբան
Աղվան Վարդանյան– քաղաքական գործիչ
Սպարտակ Սեյրանյան- քաղաքական գործիչ
Արտաշես Շահբազյան– քաղաքական գործիչ
Մուշեղ Լալայան– քաղաքական գործիչ
Հանձնաժողովի քարտուղար
Նաիրա Շահսուվարյան– ճարտարապետ: