
Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, վարորդը` 1965թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: