Արմեն Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի հայ ուսանողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:

Ինչպես տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից, երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է վերջիններիս մասնակցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքում, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը:

Երիտասարդները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն են հղել նաև Արմեն Սարգսյանին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ։

Բուհերի ուսանողները շնորհակալություն են հայտնել Արմեն Սարգսյանին անմիջական զրույցի և բաց երկխոսության համար։ Իր հերթին նա խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ տարաբնույթ հարցերի շուրջ գաղափարների և մտքերի փոխանակման նպատակով։




Լրահոս