Ինչպես Սարյանի պուրակը դարձավ Ռուբեն Հայրապետյանինը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ը նախորդ շաբաթ անդրադարձել էր «Սարյանի պուրակ»-ի խնդրին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել էր 2017 թվականին կայացրած իր որոշումներից մեկը եւ խզել էր «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Նշված ընկերությունը 1996 թվականից վարձակալել էր պուրակը, կառուցել էր փոքրիկ բացօթյա սրճարան եւ մինչ օրս կազմակերպում է նկարների վաճառք: «Կոլորիտ» ընկերության հետ կնքված պայմանագիրը խզվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի պատճառով, քանի որ վերջինս ցանկանում է տիրանալ այգուն:

Առանձնապես մեծ ջանք գործադրելու կարիք չկար, որպեսզի պարզ դառնար, թե ինչո՞ւ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել իր նախկին որոշումը, քանի որ պուրակի վրա աչք է դրել Ռուբեն Հայրապետյանը: Սարյանի պուրակի շուրջ կատարվածից տպավորություն է ստեղծվում, որ Երեւանի քաղաքապետարանը վերածվել է Ռուբեն Հայրապետյանի անձնական քաղաքապետարանի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս