«ժամանակ»-ը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է վերացնել Բուհերում հեռակա ուսուցումը: ԱԺ ներկայացված Բարձրագույն կրթության մասին նախագծով բարձրագույն կրթության այդ տեսակը վերացված է: Սա, իհարկե, առաջադեմ քայլ է, որովհետև չի կարող հեռակա կրթությունը լինել որակյալ, իսկ հեռակա կրթություն ստացած անձը լինել բարձրակարգ մասնագետ»:
«Բայց հեռակա ուսուցումը պակասեցնելու է բուհերի ուսանողների թիվը, արդյունքում՝ նաև եկամուտները, բուհերը ստիպված են լինելու կրճատել հեռակա ուսուցման բնագավառում զբաղված դասախոսներին՝ դրանով մեծացնելով գործազուրկների քանակը»: