
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-ից 9-ը կլինեն Հայաստանում: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանը նաև տեղեկացրեց, որ եռանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ:
Նախքան հայաստանյան այցը համանախագահները կլինեն Ադրբեջանում: