Ինչպես են դատապարտյալները զբաղվել կալանավայր թմրանյութ ներմուծելու գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իրավապահները բացահայտել են, թե ինչպես են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները խումբ ստեղծել եւ զբաղվել դեպի կալանավայր թմրանյութ ներմուծելու եւ իրացնելու գործընթացով:

Մասնավորապես պարզեցինք, որ Տիգրան Մարգարյանին, Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խումբ են ստեղծել եւ պատիժ կրելու ընթացքում զբաղվել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: Իսկ ովքեր են եղել այն անձինք, որոնք ցանկացել են վերոնշյալ դատապարտյալներից ձեռք բերել թմրանյութը:

Տեղեկացանք, որ վերջիններս Էդուարդ Եղիազարյանը, Նարեկ Սարգսյանը, Վլադիմիր Խրոյանն են: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ թմրանյութը ՔԿՀ դատապարտյալների վրա վաճառվել է 10 հազար դրամով:




Լրահոս