ՀՀ Ան ՔԿՎ նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանը ո՛չ տուն ունի եւ ո՛չ էլ ավտոմեքենա. համենայն դեպս, նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում շարժական եւ անշարժ գույք ունենալու մասին որեւէ բան չի նշել:
Փոխարենը, ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, ՔԿՎ պետն ունի 73 մլն դրամի չափով դրամական միջոց: Ի դեպ, նրա այս 73 մլն դրամը 2014 թվականից մինչ օրս պահպանվել է, ընդամենը 2015 թվականին 7 մլն դրամով ավելացել է, ապա նորից նվազել` հասնելով դարձյալ 73 միլիոնի:Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 645 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՔԿՎ պետի տեղակալի պաշտոնը, իսկ օրերս էլ նշանակվեց ՔԿՎ պետ՝ փոխարինելով Արթուր Օսիկյանին, որի հետ նա տեւական ժամանակ լարված հարաբերություններ ուներ: