Վանաձոր ՔԿՀ պետի կոռուպցիոն սկանդալի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ՔԿՀ պետի եւ աշխատակիցների կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ինսեա Պետրոսյանը: Հիշեցնեք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների:

Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անձամբ ՔԿՀ պետն այս ողջ ընթացքում ցուցմունք չի տվել եւ իրեն այդպես էլ մեղավոր չի ճանաչել:




Լրահոս