
Տավուշի մարզում սովորաբար ընտանեկան նպաստի գումարները վճարում են յուրաքանչյուր ամսվա 25-ին: Սակայն այս ամիս «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի փոստատարները նպաստառու ընտանիքներին հայտնել են, թե հունվար ամսվա համար նախատեսված ընտանեկան նպաստի գումարները վճարելու են կենսաթոշակների եւ հաշմանդամության թոշակի գումարների հետ, փետրվարի 5-ին:
Ընտանեկան նպաստի վճարման ուշացման հետեւանքով սոցիալապես անապահով, ընտանեկան նպաստառու ընտանիքներից շատերը չեն կարողացել վճարել իրենց սպառած էլեկտրական հոսանքի, բնական գազի, խմելու ջրի եւ աղբահանության վճարները: Մարդիկ դժգոհ են, որ պետությունն ուշացրել է բնակչության ամենախոցելի, կարիքավոր հատվածին հատկացվող նպաստի գումարների վճարումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ