Զինվորն ընդդեմ ՊՆ-ի. զինգրքույկների գործը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հայցը` ընդդեմ պաշտպանության նախարարության: Ավելին` գործը նախագահող ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը բավարարել է հայցվոր Ռազմիկ Պետրոսյանի միջնորդությունը` հետաձգելով պետական տուրքի վճարումը:

Հիշեցնենք` ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարին զորացրված ժամկետային զինծառայողները պարզել էին, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին զինգրքույկներում արված նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ ընդհանրապես որեւէ նշում չեն իրականացրել:

Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ զինվորներից Ռազմիկ Պետրոսյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ՊՆ-ին` զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել: Այս գործը արդեն դատաքննության փուլում է:




Լրահոս