
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի համար երեկ պատմական օր էր. Արտաշես Գեղամյանն իր հեղինակած հերթական գիրքն է նվիրել Աշոտյանին: Մինչ այդ, սակայն, Գեղամյանն ափսոսանք է հայտնել, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը դարերի համար» գրքի առաջին օրինակը չի տվել Աշոտյանին, այլ այն նվիրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսին:
Աշոտյանը երեկ հույս հայտնեց, որ այդ թանկարժեք գիրքը հայտարարագրելու կարիք չի լինի: «Եթե տառերը ոսկուց չեն, կարիք չկա հայտարարագրելու»,- շտապեց կատակել պատգամավորներից Շիրակ Թորոսյանը: «Բովանդակությունն է ոսկի»,- ասաց Գեղամյանը: Մեկ փաստ էլ. վերջերս Գեղամյանը հաճախակիացրել է գրքեր հրատարակելու տեմպը, բայց այլեւս շնորհանդեսներ չի կազմակերպում: Ափսոս, շատ ափսոս: