Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ դրեց նոր օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արգելված վայրերում ծխելու համար խոշոր տուգանքներ սահմանել։ Նպատակն է նվազեցնել ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն ու դրանց բացասական ազդեցությունը: Ընդ որում, խոսքը մեծ տուգանքների մասին է. արգելված վայրում ծխելու համար քաղաքացին կտուգանվի 250 հազար դրամով:
Ի՞նչ են մտածում այս որոշման մասին մեր համաքաղաքացիները: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցեց երևանցիների հետ: Ծխող քաղաքացիները, բնականաբար, դեմ էին հասարակական վայրերում ծխելն արգելելու որոշմանը՝ նշելով, թե երկար տարիներ ծխել են եւ այդպես միանգամից չեն կարող դա թողնել:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան