Փետրվարի 3-ին ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes C» և «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները. կա 2 զոհ և 6 տուժած: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:
shamshyan.com-ի փոխանցմամբ` վիրավորներին առաջինը օգնության են հասել Ճանապարհային ոստիկանները, Արմավիրի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և վթարի հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 74 TT 999 համարանիշի Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Արմավիր ընթացող մյուս Mercedes-ին: Օպերատիվորեն ժամանել է նաև Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ում հանձնարարականով կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: