«Ալեքս տեքստիլն» ընդլայնում է գործունեության շրջանակը: Գուլպաների արտադրությունից սկսված` հայկական տեքստիլի զարգացման գործընթացը հասել է հագուստի արտադրության շրջափուլին:
Այսօր Հայաստանում արտադրվում է իտալական թելերից պատրաստված հագուստ, որը զրոյից ստեղծվում է հենց մեր՝ հայ մասնագետների ձեռամբ:
Ալեքս ընկերության հագուստը ձեւավորվում եւ կարվում է Երեւանում՝ արտադրամասում ապահովելով մշտական աշխատատեղեր: Ընկերության սարքավորումները բերվել են Եվրոպայից, եւ այսօր Հայաստանում արտադրվող հագուստը եվրոպական չափանիշներին համապատասխան որակ ունի:
Մաշտոցի 5 հասցեում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետում օրերս բացվել է Ալեքս տեքստիլ արտադրանքի խանութը՝ հագեցած նոր տեսականիով:
Ավելի մանրամասն` տեսանյութում: