
Ադրբեջանի Խազարի շրջանի տներից մեկում բռնկված հրդեհից հետո ոստիկանության աշխատակիցներն այրված մարմին են հայտնաբերել: Պարզվել է, որ մահացած անձնավորությունը՝ Իբրահիմ Ալիևը, տանտիրոջ եղբայրն է եղել:
Բաքվի ոստիկանության անցկացրած հետաքննության շրջանակներում թարմ հետքերով ձերբակալվել է սպանվածի որդին՝ Էլմադդինը: Ձերբակալվել են նաև հանցագործության մյուս մասնակիցները՝ Վելիջան Դադաշևը և Նաջմեդին Իսմայիլովը: Տղամարդուն սպանել են սուր զենքով: