
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ն այսօր հանդիպում է Լիվերպուլի «Էվերթոն»-ին: Հանդիպման արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվն արդեն բացվել է:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին գոլի հեղինակ է դարձել: Հայ ֆուտբոլիստը կատարեց առաջին գոլային փոխանցումը նոր թիմի կազմում, որի մեկնարկային կազմում էլ այսօր դուրս է եկել խաղադաշտ: