
Hetq.am-ը գրում է, թե Կոնգրես հյուրանոցի դիմացի այգում ծառահատում է տեղի ունենում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Հետքի» թղթակցին հայտնել են, որ աշխատանքներ են տանում՝ ճշտելու, թե ովքեր են իրականացնում ծառահատումը և ինչ նպատակով։
ArmLur.am-ը որոշ ժամանակ առաջ դիմել էև Երևանի քաղաքապետարանին՝ պարզելու նպատակով, թե ով և ինչ շինարարություն է անցկացնում քաղաքի այդ հատվածում: Ի պատասխան քաղաքապետարանից նշել էին, թե «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիր է կնքված, որն իր միջոցներով որոշել է բարեկարգել այգին: Հենց այս նույն տարածքում այժմ ծառահատում է իրականացվում: Այսպե՞ս է ընկերությունը բարեկարգում այգին: Գուցե Երևանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, ուղտի ականջ ում քնած և չգիտի` ինչ է կատարվում Երևանում։