
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հանդիպել է Լիվերպուլի «Էվերթոնին»: Հանդիպման ընթացքում հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն երեք գոլային փոխանցում է կատարել:
Ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին այդ փոխանցումների շնորհիվ դարձավ երկու գոլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը 5:1 հաշվով պարտության մատնեց Լիվերպուլի «Էվերթոնին»: