Դեռ մեր տատիկներն էին ասում, որ սոդայի ճիշտ օգտագոևծումը կարող է օգնել ազատվել մի շարք խնդիրներից, որոնք կապված են ոչ միայն արտաքինի, այլ մաքրության և առողջության: Այսօր մենք կխոսենք հենց գեղեցկության մասին և, թե ինչպես սոդան կարող է դառնալ կնոջ ամենալավ ընկերն այդ հարցում:
- Սոդան կարելի է օգտագործել դեզոդորանտի փոխարեն
Դրա համար կերակրի սոդանյ պետք է խառնել չեզոք կրեմի հետ և ավելացնել մի փոքր ջուր: Այնուհետև այս ամենը պետք է խառնել և քսել թևատակերին:
- Պիլինգի համար
3/4 կերակրի սոդան և 1/4 ջուրը խառնեք`մինչ կդառնա միասեռ զանգված: Դրանով կարող եք մերսել ոչ միայն դեմքը, այլև մարմնի այլ մասերը: Հետո անպայման լվացեք ջրով:
- Կրեմ ոտքերի համար
Տաք ջրով տարայի մեջ լցրեք երեք ճաշի գդալ սոդա: Ոտքերը ջրի մեջ պահեք 10-15 րոպե:
- Կրեմ ձեռքերի համար
Նույն խառնուրդը ստացեք ինչ պիլինգի համար: Այս խառնուրդն օգտագործելուց հետո ձեռքերը փափուկ կդառնան:
- Մարմնի հանգստանալու համար
Լոգարանի մեջ կես բաժակ սոդա լցրեք: Սա կօգնի ոչ միայն թուլանալ, այլ նաև ձեր մաշկը կազատի վնասակար միկրոբներից: