Ինչպես հայտնի է՝ երեկ «Արսենալ» -«Էվերթոն» հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել երեք գոլային փոխանցումով: Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը:
«Goal.com»-ը գրում է. «Օբամեյանգն ու Մխիթարյանը` փրկություն: Դինամիկ դուետը կարող է փրկել մրցաշրջանն «Արսենալի» համար»:
«Բացառիկ և տաղանդավոր խաղացող, որը գնդակի հետ շփվելու բարձր մակարդակ ունի: «Արսենալը» չափազանց արժեքավոր խաղացողի է ձեռք բերել»,- գրում է «Mirror»-ը::
«The Telegraph»-ը գրում է. Օբամեյանգն ու Մխիթարյանը դարձել են «Էմիրեյթսի» երկրպագուների նոր հերոսները:
«Football.London»-ը գրում է. «Օբամեյանգը իր գոլի շնորհիվ կարող է հայտնվել վերնագրերում, բայց Մխիթարյանն էր շոուի աստղը, երբ հարցը վերաբերում է նորեկներին: Փայլուն է»: