
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը, չնայած այդքան էլ բարձր աշխատավարձ չունի, բայց դրամական միջոցներից խեղճ չէ: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ ունի մեկ բնակարան եւ «Nissan Tida 1.8 I» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Պաշտոնյայի ունեցած փոխառությունը կազմում է 15 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները կազմում են 80 հազար դոլար, 35 հազար եվրո եւ 17 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարդանյանը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 338 հազար դրամ: Միայն թե, հետաքրքիր է, ինչպե՞ս է պարոն Վարդանյանն իր այդ աշխատավարձով այդքան մեծ եկամուտ կուտակել: