Նահապետ Գևորգյանի կողմից հովանավորվող ընտրակեղծարարի գործը հասավ Վճռաբեկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թ. ԱԺ ընտրություններին ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանի գործը հասել է վճռաբեկ դատարան: Բանն այն է, որ դեռ 2017թ. նոյեմբերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին, որին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 2 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը վերաքննիչ դատարանի արդարացման դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարանում՝ պահանջելով ընտրակեղծարարին, այնուամենայնիվ, պատասխանատվության ենթարկել եւ 2 տարվա ազատազրկման դատապարտել, որ նա կրի կալանավայրում: Նշենք նաեւ, որ Կաղզվանցյանը մշտապես աչքի է ընկել ընտրություններում հօգուտ իշխանությունների կեղծիքներ անելու «սովորությամբ»:

Ընդ որում, Կաղզվանցյանի թիկունքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, եւ ասում են՝ վերաքննիչ դատարանում արդարացման որոշման մեջ այդ հանգամանքն է գործել:




Լրահոս