Ավտոմեքենաների ներկրման շնորհիվ առևտրի ցուցանիշներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ԱՎԾ-ի` 2017թ. ընթացքում Հայաստանում առեւտրի ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 14 տոկոսով: Միայն թե այս ցուցանիշը հիմնականում հնարավոր է եղել ապահովել ավտոմեքենաների ներկրման արդյունքում: Ավտոմեքենաների առեւտրի ծավալներն աճել են 15 տոկոսով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ավտոմեքենաների առեւտրի մեջ մտնում է ինչպես մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, որն էլ ընդհանուր կազմել է 113 մլրդ 700 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մանրածախ առեւտուրը կազմել է ավելի քան 1.3 տրիլիոն դրամ, իսկ մեծածախը՝ 1.1 տրիլիոն դրամ:




Լրահոս