Ի՞նչ անել, եթե մաշկի վրա առանց պատճառօ կապտուկներ են առաջանում, պե՞տք է արդյոք անհանգստանալ և ի՞նչ է դա նշանակում: AdMe.ru-ն ներկայացնում է բժիշկների կարծիքներ, թե ինչ է կատարվում օրգանիզմի հետ, եթե մաշկի վրա այդպիսի հետքեր են առաջանում: Ուշադրություն դարձրեք և հետևեք դրանց:
- Դեղահաբերի ընդունում
Կան դեղահաբեր, որոնք գրգռում են արյունը և կարող են հանգեցնել կապտուկների առաջացման: Դրանք են ասպիրինը, կավինտոնը և դրանց նման այլ դեղահաբերը: Եթե այդ դեղահաբերի ընդունման արանքներում ձեր մաշկի վրա այդպիսի հետքեր եք նկատում, ապա պետք է անպայման դիմել բժշկի:
- Արյան հիվանդություններ
Ամենահիմնական պատճառներից մեկն արյոնատար անոթների հիվանդություններն են՝ վարիկոզ, Վիլեբրանդի հիվանդություն, տրոմբոցիտոպենիա: Պետք չէ հետաձգել բժշկի այցելությունը, եթե դրան հետևում են նաև այլ նախանշաններ՝ ոտքերի ցավ, լնդերի արյունահոսություն, քթի արյունահոսություն:
- Վիտամինների պակասություն
Վիտամինների պակասից ևս այսպիսի բաներ հնարավոր են: В12 և Р-ն կարևոր վիտամիններից են: Սակայն պետք չէ դրանք արհեստական կերպով ստանալ: Р վիտամինի աղբյուրը կանաչ թեյն է, խնձորները, դդումը և սխտորը: Витамин К-ն պարունակում է հավկիթի, յուղոտ ձկան մեջ, իսկ В12 -ն էլ ձկան, պանիրի և կանաչ աղցանի:
- Հորմոնային խանգարումներ
Հորմոնային խախտումները կապտուկների առաջացման հիմնական և հաճախ հանդիպող պատճառներից են: Այդպիսի դեպքեր հնարավոր են հղիության, հորմոնային դեղերի ընդունման ժամանակ:
- Տարիքային փոփոխություններ
Տխուր, բայց բնական փաստ է: Անոթային համակարգը թուլանում է, որն է հանգեցնում է նման դեպքերի:
- Շաքարային դիաբետ
Արյունն ու շաքարն առաջին տարրերն են այս հիվանդության մասին խոսելիս: Դիաբետը բացասական է անդրադառնում արյան շրջանառության վրա, այդ պատճառով էլ կապտուկներ հաճախ են առաջանում: