Ալմա-Աթայի բնակիչ Իլայ Դյագիլևն աղջկա պես է հագնվլ և հասել գեղեցկության մրցույթի եզրափակիչ: Այդ մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, 22-ամյա տղամարդը որոշել է մասնակցել Miss Virtual Kazakhstan մրցույթին և այնտղ ուղարկել է իր լուսանկարները՝ Արինա Ալիևայի կերպարով: Սակայն, երբ Դյագիլևը հասել է եզրափակիչ, խոստովանել է, որ իրականում տղամարդ է:
«Ես հասա եզրափակիչ և այդ ժամանակ հասկացա, որ ամեն ինչ շատ հեռունէ գնացել և որոշեցի պատմել իրականությունը: Իրականում չորս հազար հայտ է եղել ամբողջ Ղազախստանից և արդյունքում ես եմ անցել եզրափակիչ», — պատմել է նա:
Դրանից հետո մրցույթի կազմակերպիչները որակազրկել են ղազախստանցում և նրան փոխարինել այլ մասնակցով: