
Փետրվարի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա:
Նշված վայրում հայտնաբերվել է ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվեց դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար:
Մանրամասները` սկզբնաղբյուրում: