Ntv.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվան կաթվածահար է եղել ձնաբքի հետևանքով: Վերջին 100 տարվա ընթացքում մայրաքաղաքում նման բան տեղի չի ունեցել: Մոսկվայի ճանապարհները դժվարանցանելի են տրանսպորտային միջոցների համար: Դժվար է քայլել նաև ոտքով, քանի որ ձյան շերտի հաստություն մարդկանց ծնկներից է:
Մոսկվայի փոխքաղաքապետի տղեկացմամբ՝ միայն մեկ օրվա ընթացքում ձյան ծանրության պատճառով շուրջ 370 ծառ է տապալվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 5-ը՝ վիրավորվել:
Մայրաքաղաքի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել է շուրջ 50 չվերթ:
Վերջին 2 օրվա ընթացքում Մոսկվայում տեղացել է մեկ ամսվա ձյուն։