
Ռուսաստանի քաղաքացիները ՌԴ նախագահի ընտրություններին Հայաստանում կկարողանան մասնակցել երկու հիմնական ընտրատեղամասերում: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:
ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասում՝ № 8026 Երեւանում՝ ՌԴ դեսպանատանը, եւ № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում:
Գորիս, Կապան եւ Սիսիան քաղաքների բնակիչների համար մարտի առաջին տասնօրյակում արտահերթ քվեարկություն կիրականացվի № 8026 ընտրական հանձնաժողովի կողմից: Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է անձամբ ներկայանա եւ ներկայացնի իր ռուսական անձնագիրը: