Նախկին պատգամավորը կո՞ղմ է թանկացումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքն այսօր շարունակելու է «Ո՛չ թանկացումներին» խորագրով երթը։ Ի՞նչ են մտածում ընդդիմության մյուս ներկայացուցիչները, արդյոք այս անգամ կմասնակցե՞ն բողոքի երթին։ ArmLur.am-ն այս թեմայով զրուցել է նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի հետ։

-Պարո′ն Հակոբյան, որպես քաղաքական գործիչ` մասնակցելո՞ւ եք թանկացումների դեմ այսօրվա երթին։

-Ո′չ, չեմ մասնակցելու։

-Որպես շարքային քաղաքացի և՞ս մասնակցություն չեք ունենա:

-Ի՞նչ կապ ունի` ինչ կարգավիճակով, չեմ մասնակցելու։

-Թանկացումնեի դեմ չպայքարե՞լ, համակերպվել ու լռե՞լ։

– Ամեն մարդ ինքն ա որոշում` ինչ անի, մասնակցի, թե ոչ։ Այսքանը։

Հասմիկ Սարգսյան




Լրահոս