Առեղծվածային դեպք Գյումրիում. Ռուսաստանի հարբած քաղաքացուհիները, որոնցից մեկը թիվ 102 ռազմաբազայի ծառայող է, ենթարկվել են կողոպուտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում, փետրվարի 4-ին, ժամը 04։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ 47-ամյա Նատալյա Վ.-ն Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը եւ գողացել պայուսակը։ Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր եւ այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս հայտնել է նաեւ, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրիում հաշվառված 49-ամյա Տատյանա Ե.-ի հետ Գյումրիի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին եւ պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։ Ըստ նրա հայտարարության՝ կողոպուտ կատարելու մեջ ինքը կասկածում է տաքսու վարորդին։

Երկու ռուս կանայք ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Նատալյա Վ.-ն խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տատյանա Ե.-ի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Վերջինս աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։




Լրահոս