
ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր ատեստացիա է անցկացվել ԱԺ տեղեկատվության եւ վերլուծության վարչությունում: Վարչության կազմից ատեստացիան չեն անցել վարչության պետ Մարուսյա Ասատրյանը և պետի տեղակալ Արուսյակ Քանանյանը: Մեր տեղեկություններով` մնացած աշխատակիցներն ատեստացիան անցել են:
Մեզ հայտնի դարձավ, որ ատեստացիայից կտրված աշխատակիցները հնարավոր է բողոքարկեն արդյունքները: Սակայն ընդգծենք, որ ատեստացիայի ողջ ընթացքը տեսաձայնագրվել է: Հավելենք, որ ատեստացիոն հանձնաժողովի նախագահն էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ Ելք խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հանձնաժողովի անդամ էր: