«Ելք» դաշինքն այսօր շարունակելու է «Ո՛չ թանկացումներին» խորագրով երթը։ Ի՞նչ են մտածում ընդդիմության մյուս ներկայացուցիչները, արդյոք այս անգամ կունենա՞ն իրենց մասնակցությունը։
ArmLur.am-ն այս թեմայով զրուցել է քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի հետ։
– Այսօրվա երթին կմասնակցե՞ք։
– Քաղաքում չեմ, բայց եթե լինեի, տրամադրություն չկա մասնակցելու։
-Իսկ ո՞րն է պատճառը: «Ելք» դաշինքն է կազմակերպողը, ա՞յդ պատճառով չեք մասնակցում:
– Ոչ, խնդիրը «Ելք»-ի մեջ չէ. պայքարի ձևն է շատ մեղմ ընտրվել։ Իշխանությունների դեմ է պետք պայքարել, ոչ թե թամկացումների։
-Թանկացումների դեմ չպայքարե՞լ, համակերպվել ու լռե՞լ։
-Պայքարել, սակայն իշխանությունների անօրինությունների դեմ։ Թանկացումները նրանց ապօրինի գործողությունների մի փոքր մասն են։
Հասմիկ Սարգսյան